Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից
  1. #1
    Ադմինիստրատոր AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2011
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,808

    Մեկնարկել է «ArmNet 2011» հայկական կայքերի մրցույթը

    Այսօր մեկնարկել է «ArmNet Awards 2011» համահայկական ինտերնետային մրցույթը և «ArmNet 2011» միջոցառումների շարքը, որոնք կազմակերպվում և իրականացվում են SP Marketing Solutions, Orange Արմենիա ընկերությունների և Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ կողմից:

    ArmNet 2011-ի շրջանակում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված 3 միջոցառում, որոնցից երկուսն առաջին անգամ անցկացվել են նախորդ` ArmNet 2010-ի շրջանակում, իսկ վերջինը Հայաստանում այս տարի տեղի է ունենալու առաջին անգամ:

    «Armnet 2011»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:

    Նախագծի միջոցառումներից առաջինը` «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:

    Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում.
    • Դիզայն և հարմարավետություն
    • Նորարարություն
    • Տեխնիկական կատարում
    • Բովանդակություն
    • Տարվա առաջընթաց
    • Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից առավելագույն թվով ձայներ ստացած կայքը)
    • Ժողովրդական ընտրություն (ըստ հանրային քվեարկության)
    • Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

    «Armnet 2011» ինտերնետային մրցույթն անց է կացվելու մեկ փուլով, որի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և կընտրեն հաղթողներին` ըստ անվանակարգերի, ինչպես նաև կորոշեն մրցույթի գլխավոր մրցանակակրին:

    Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն, որն իրականացվում և ապահովվում է Nikita Mobile ընկերության կողմից: Բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 10-41 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարակության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:



    Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

    «Վստահ ենք, որ կկարողանանք վերստեղծել այն հետաքրքիր ու դինամիկ մթնոլորտը, որ կար ArmNet 2010-ի ժամանակ, և այս տարի նույնպես մրցույթը թույլ կտա բացահայտել և ճանաչել հայ մասնագետների կողմից ստեղծված նոր և որակյալ կայքեր, որոնք անհայտ կմնային հանրությանը առանց ArmNet-ի, ճիշտ այնպես, ինչպես օրինակ Փարաջանովի թանգարանի կայքն անցյալ տարի»,- նշել է SP Marketing Solutions ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

    «Մենք ուրախությամբ ենք միանում այս նախագծին, որը մեր կազմակերպության համար յուրօրինակ փորձ է լինելու: 1997թ. ի վեր Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն կառավարում է ինտերնետի Հայաստանյան դոմենը և իրականացնում տարբեր ծրագրեր ոլորտը զարգացնելու համար: Մեզ համար այսօր մեծ հետաքրքրություն է մասնակցել և աջակցել վեբ կայքերից լավագույնների գնահատմանը: Այսպիսի նախագծերը կարևորագույն դեր են խաղում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման և առաջխաղացման գործում»,- ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը:

    Մրցույթին գրանցման և մասնակցության մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2011-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am։

    ArmNet 2011-ը նաև ներառում է ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Կոնֆերանսին կմասնակցեն հրավիրված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Կոնֆերանսի խորագիրն է «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ»:

    ArmNet կոնֆերանսի շրջանակում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Begun կազմակերպության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Դանիլենկոն, Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, France Telecom-ի պորտալների և NExT ապրանքների գծով փոխտնօրեն Թոմաս Կոլերը, Artviko-ի գլխավոր գործընկեր Յարոսլավ Գրեշիլովը, Opera Software /ԱՊՀ/ կազմակերպության hանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը և այլոք:

    «ArmNet 2011-ն ունի խիստ ներկայացուցչական կազմով ժյուրի և շատ հետաքրքիր բանախոսներ: Այս մարդկանց համաժամանակյա ներկայությունը Երևանում կօգնի ստեղծել բացառիկ միջավայր, որտեղ հայ մասնագետները կարող են մտքեր և այցեքարտեր փոխանակել իրենց հանրաճանաչ գործընկերների հետ: Որպես ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություն, որն առաջատարն է շարժական ինտերնետի ոլորտում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաև Հայաստանում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Ուրախ ենք արդեն երկրորդ տարին շարունակ լինել Հայաստանում ինտերնետի այս մեծ տոնը նախաձեռնողներից»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

    Այս տարի առաջին անգամ Հայաստանում ArmNet 2011-ի շրջանակներում տեղի կունենա նաև «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր ներկայացնելու և թեսթավորելու են իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները Ինտերնետի ոլորտում:

    Նախաձեռնության նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման խթանումը Հայաստանում: Կազմակերպիչները հույս ունեն, որ «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի շնորհիվ Հայաստանի նորարարական ընկերությունների շարքին կմիանան նորաստեղծ ընկերություններ, ինչը գործուն ներդրում կլինի նորարարական տնտեսության կայացման և զարգացման գործում:

    Աղբյուր: Tert.am
    Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հայկական Ֆորում www.HighTech.am
    ITArmenia.NET / HighTech.am / Troy.am / Dino.am / Zhamanc.am / Click.am / Ping.am / Mn.am / Bid.am / ly.am / TV5.am / Soft.am / UEFA.am / Trader.am / Week.am / UNISystems.am

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr.ROB (17.11.2011), Nirvana (17.11.2011), Zhor(ARM) (17.11.2011)

  3. #2
    Նորեկ
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2011
    Գրառումներ
    23
    Մրցույթը միանշանակ ողջունելի է թեկուզ կայքերի որակի բարձրացման առումով։

  4. #3
    Ադմինիստրատոր AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2011
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,808
    Մեջբերում chelovek84-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցույթը միանշանակ ողջունելի է թեկուզ կայքերի որակի բարձրացման առումով։
    Մեր? եթ իրանց?
    արդեն 2 տարին է այս մրցույթը իրականացվում է, և երկու անգամն էլ անմակարդակ եղանակով:
    Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հայկական Ֆորում www.HighTech.am
    ITArmenia.NET / HighTech.am / Troy.am / Dino.am / Zhamanc.am / Click.am / Ping.am / Mn.am / Bid.am / ly.am / TV5.am / Soft.am / UEFA.am / Trader.am / Week.am / UNISystems.am

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr.ROB (25.11.2011), Zhor(ARM) (26.11.2011)

  6. #4
    Նորեկ
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2011
    Գրառումներ
    23
    Դե Հայաստանում ցանկացած ընտրություն/sms քվեարկություն/մրցույթ անց է կացվում արդեն նշեցիք թե ինչպես։

  7. #5
    Ադմինիստրատոր AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2011
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,808
    Մեջբերում chelovek84-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե Հայաստանում ցանկացած ընտրություն/sms քվեարկություն/մրցույթ անց է կացվում արդեն նշեցիք թե ինչպես։
    Իմ կարծիքով մրցույթը ունի հետին միտք, անցկացնել այնպիսի մի բան, որը ողջունելի կլինի հանրության կողմից, և մեծ հովանավորչություն կունենա:
    Հովանավոր ունենալուց էլ արդեն եկամուտ կունենան, անցկացման համար գումարներ կտրամադրվեն, մի փոքր մաս կհատկացվի մասնակիցներից միքանիսին, լրատվությամբ մնացած այլ կերպ կգովազդվի, և իրեն արդարացված մրցույթ կդրսեևորվի:

    Ինձ հետաքրքիր է, ոնց է կատարվում քվեարկությունը, իրենց կայքը մոտ 4-5 րոպե ժամանակում է բեռնվում:
    Կայքերի նկարագրությունը շատ անճոռնի է, իրենց դիզայնը ընդհանուր ևս, չհաշվելով մասամբ պատկերներ:
    Ինչ կապ ունեն կայքեր, որոնք կոմերցիոն են և ներկայացնում են ինչոր ընկերություն՞՞ ու այդպես շարունակ:
    Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հայկական Ֆորում www.HighTech.am
    ITArmenia.NET / HighTech.am / Troy.am / Dino.am / Zhamanc.am / Click.am / Ping.am / Mn.am / Bid.am / ly.am / TV5.am / Soft.am / UEFA.am / Trader.am / Week.am / UNISystems.am

  8. #6
    Նորեկ
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2011
    Գրառումներ
    23
    Դիտեցի մասնակից կայքերի ցուցակը։ Տպավորությունս այնպիսին է, որ մեծամասնությունը մասնակցում է ոչ թե հաղթելու, այլ իրենց կայքը ռուսերեն ասած «раскрутка» անելու համար։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (27.11.2011), Zhor(ARM) (27.11.2011)

  10. #7
    Ադմինիստրատոր AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2011
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,808
    Արդեն պարզ է, ոնց է քվեարկությունը:
    Նոր մի քվեարկելու հղումով մտա, և տեղա, որ քվեարկությունը sms-ով է:
    SMS-ի արժեքը 50դրամ, չեմ կարծում, որ դա ամենաարդիական տարբերակն էր:
    Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հայկական Ֆորում www.HighTech.am
    ITArmenia.NET / HighTech.am / Troy.am / Dino.am / Zhamanc.am / Click.am / Ping.am / Mn.am / Bid.am / ly.am / TV5.am / Soft.am / UEFA.am / Trader.am / Week.am / UNISystems.am

  11. #8
    Նորեկ
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2011
    Գրառումներ
    23
    SMS քվեարկությունը միայն «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի համար է։ Մնացած անվանակարգերում ժյուրին է որոշելու հաղթողին։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    AMzone (29.11.2011)

  13. #9
    Լիարժեք անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Գրառումներ
    384
    Լավ է... ԼԱաաավ էէէէ.. Սրանք ոչ մի բան էլ ոչ կարում են կազմակերպեն, ոչ էլ...
    առաջինը իրանք են իրանց ռասկրուտկա անում... Առմ Նետ Ավարդս... հա որ ինչ...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AMzone (30.11.2011), Zhor(ARM) (30.11.2011)

  15. #10
    Ադմինիստրատոր AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2011
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    22
    Գրառումներ
    1,808
    Ես ներկա պահին գտնվում եմ Armnet 2011 կոնֆերանսին:
    Տեղեկատվական Տեխնոլոգիաների Հայկական Ֆորում www.HighTech.am
    ITArmenia.NET / HighTech.am / Troy.am / Dino.am / Zhamanc.am / Click.am / Ping.am / Mn.am / Bid.am / ly.am / TV5.am / Soft.am / UEFA.am / Trader.am / Week.am / UNISystems.am

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •